Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70–րդ հոդվածի 2–րդ մասով, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու 2021 թվականի նոյեմբերի 18–ի N 43-Ա որոշմամբ սահմանված կանոնակարգով, հիմք ընդունելով Տաթև համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի՝ 09․09․2022թ․, 23․09․2022թ․, 10․10․2022թ․, 20․10․2022թ․, 25․11․2022թ․, 02․12․2022թ․, 09․12․2022թ․, 16․12․2022թ․ և 26․12․2022թ․ ավագանու հերթական և արտահերթ նիստեր տեղի ունենալու մասին Տաթև համայնքի ավագանու անդամներին Տաթև համայնքի ավագանու կանոնակարգով սահմանված կարգով պատշաճ ծանուցումների վերաբերյալ տեղեկատվությունները, Տաթև համայնքի համայնքային կառավարման տեղեկատվական համակարգում(ՀԿՏՀ) Տաթև համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի՝ 09․09․2022թ․, 23․09․2022թ․, 10․10․2022թ․, 20․10․2022թ․, 25․11․2022թ․, 02․12․2022թ․, 09․12․2022թ․, 16․12․2022թ․ և 26․12․2022թ․ ավագանու հերթական և արտահերթ նիստեր տեղի ունենալու վերաբերյալ տեղադրված պաշտոնական հրապարակումները, հաշվի առնելով Տաթև համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի՝ 09․09․2022թ․, 23․09․2022թ․, 10․10․2022թ․, 20․10․2022թ․, 25․11․2022թ․, 02․12․2022թ․, 09․12․2022թ․, 16․12․2022թ․ և 26․12․2022թ․ ավագանու հերթական և արտահերթ նիստերին Տաթև համայնքի ավագանու անդամ Սոնա Ավետյանի բացակայության վերաբերյալ կազմված ներկայության թերթիկները, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի կողմ- , դեմ-, ձեռնպահ- քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է.
1․ Տաթև համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի ողջ ընթացքում նշանակված Տաթև համայնքի ավագանու նիստերին չմասնակցելու հիմքով՝ դադարեցնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի ավագանու անդամ Սոնա Ավետյանի ավագանու անդամի լիազորությունները։
2․ Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման առաջին կետով սահմանված գործառույթների իրականացումը և սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկել համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդող օրվանից։