22.04.22
Հայտարարություն
|
Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ապրիլի 26-ին, ժամը՝ 15:00-ին Շինուհայրի միջնակարգ դպրոցի դահլիճում տեղի կունենա հանդիպում զինվորականների աշխատանքային խմբի և պահեստազորայինների հետ, որի ընթացքում իրականացվելու են զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել հանդիպմանը և ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:
|
|
14.04.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ, Ս/թ ապրիլի 30-ին կազմակերպվում է համապետական շաբաթօրյակ: Մաքուր, գեղեցիկ և բարեկարգ համայնք ունենալու համար կոչ ենք անում բոլորիդ ակտիվ մասնակցություն ունենալ համայնքում շաբաթօրյակի իրականացմանը: Յուրաքանչյուրիդ հորդորում ենք ձեր շրջակա տարածքում կազմակերպել մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Շաբաթօրյակի կազմակերպման համար անհրաժեշտ պարագաներ ստանալու, ինչպես նաև հավաքված աղբակույտերը հեռացնելու համար խնդրում ենք դիմել բնակավայրերի վարչական ղեկավարներին։
|
|
01.04.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԿԱՆԱՆՑ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԱՆԴԱՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ /հասարակական հիմունքներով/
|
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ Աշխատանքի տևողությունը՝ 2022թ․- 2026թ տՏեխնիկական բնութագիր ՝ հասարակական հիմունքներով աշխատանք Տաթև համայնքումՊաշտոն՝ Տաթև համայնքի ԿԵՀ ԽՄ անդամԱշխատանքի վայրը` Հայաստան, Տաթև բազմաբնակավայր համայնք, առցանց Պատմություն Տաթև համայնքի կանանց և երիտասարդների հարցերով խորհրդակցական մարմինը (ԿԵՀ ԽՄ) համայնքի ղեկավարին կից, հասարակական կարգով գործող մարմին է, որի միջոցով ապահովվում է համայնքի բնակիչների կին ներկայացուցիչների և երիտասարդների մասնակցությունը համայնքի տեղական ինքնակառավարմանը և համայնքային խնդիրների լուծմանը։ ԿԵՀ ԽՄ-ը, որպես քաղաքացիական հասարակության միավորված խումբ՝ համայնքային նշանակության հանրային հարցերի շուրջ ...
Մանրամասն |
|
17.03.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայրի նախադպրոցական ուսումնական հաստատությունում առկա է երաժիշտ-դաստիարակի թափուր հաստիք: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից- ուրբաթ, ժամը՝ 09:00-13:00 (0,5 դրույք): Համապատասխան որակավորում ունեցող անձինք կարող են դիմել Տաթևի համայնքապետարան կամ Շինուհայրի նախադպրոցական ուսումնական հաստատություն մինչև 28.03.2022 թ. ներառյալ։ Հեռ․՝ 028495530 - Տաթևի համայնքապետարան, հեռ՝. 077980197 ՆՈՒՀ-ի տնօրեն՝ Անժելա Ղուլյան:
|
|
31.01.22
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ Կառավարության 2014թվականի նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին թիվ 1325-Ն» որոշմամբ սահմանված կարգով, 2022թ. փետրվարի 7-ին և 8-ին, տեղի կունենան Սյունիքի մարզի դեգրադացված տարածքներում անտառտնկման և անտառվերականգնման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ, հետևյալ ժամանակացույցով՝Փետրվարի 7, 2022թ. 12:00 Գորհայք համայնք ՝ Սպանդարյան բնակավայր 16:00 Սիսիան համայնքՓետրվարի 8, 2022թ. 11:00 Գորիս համայնք, Խնձորեսկ բնակավայր 15:00 Հարժիս բնակավայրՀանրային ...
Մանրամասն |
|
27.01.22
ԾԱՆՈՒՑՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րրդ հոդվածի 5-րդ մասի 10-րդ կետի և «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին թիվ 1325-Ն» որոշմամբ սահմանված կարգի, 2022 թվականի փետրվարի 9-ին ժամը՝ 11:00-ին Տաթևի համայնքապետարանում(ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ. Շինուհայր, Մայրուղի թիվ 14) տեղի կունենա հանրային լսումներ(քննարկումներ) Տաթև համայնքի վարչական սահմանների Շինուհայր բնակավայրի տարածքի 4.0 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու համար՝ հողամասում շինարարական ապրանքների և նյութերի արտադրության արտադրամասի կառուցման նպատակով:
|
|
25.01.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաթև համայնքի հարգելի բնակիչնե՛ր, խնդրում ենք կարճ ժամանակահատվածում զբաղվել ապօրինի շինությունների օրինականացմամբ և դիմել համայնքնպետարան՝ հետագա քանդման հավանականությունից խուսափելու համար:
|
|
25.01.22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ, հայտնում ենք Ձեզ, որ 2022 թվականի հունվարի 26-ին, ժամը 15:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի /կենտրոն` Շինուհայր գյուղ/ համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում՝ 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերի շուրջ քննարկումների և առաջարկությունների վերաբերյալ : Տաթևի համայնքապետարանը ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |