Տաթևի համայնքապետարանում ս/թ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 16:00-ին, տեղի է ունենալու 2025 թվականի համայնքային բյուջեի վերաբերյալ հանրային բաց լսումներ:
Հանրային քննարկմանը հրավիրվում են մասնակցելու համայնքի բնակիչներ, շահագրգիռ անձինք և կազմակերպություններ, ավագանու անդամներ ու փորձագետներ:
Հանրային լսումների վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ կարող եք ուղարկել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով tatevsyunik@mail.ru կամ անձամբ, գրավոր այն ներկայացնելով աշխատակազմին: