Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 11։00-ին, համայնքապետարանի նիստերի դահլիճում(հասցեն՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ․ Շինուհայր, Մայրուղի թիվ 14) տեղի կունենա Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.16850 հա հողամասը պտղատու այգի հիմնելու նպատակով վարձակալությամբ տրամադրելու մասին հանրային լսում։
Ակնկալում ենք բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունը։