ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2021թ. հունիսի 11-ին ժամը 11:00-ին տեղի կունենա ավտոմեքենայի աճուրդ-վաճառք:
Աճուրդ-վաճառքի առարկա է հանդիսանում.
Լոտ 1. 2008 թվականի արտադրության VAZ(Նիվա) մակնիշի, 054 LL 70 պետհամարանիշի ավտոմեքենան: Ավտոմեքենայի մեկնարկային գինը՝ 1332750 (մեկ միլիոն երեք հարյուր երեսուներկու հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
Աճուրդի մասնակցության վճարը կազմում է՝ 5000 ՀՀ դրամ, որը անհրաժեշտ է վճարել Տաթև համայնքի 900285113123 բյուջետային հաշվին: Նախավճարի և նվազագույն քայլի չափը կազմում է՝ մեկնարկային գնի 5 տոկոսը: Նախավճարը անհրաժեշտ է վճարել աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ: Եթե մասնակիցը չի հաղթել նախավճարի գումարը վերադարձվում է անմիջապես, հաղթող մասնակցի կողմից վճարված նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ: Հայտերի ընդունման վերջին ժամկետը՝ 2021 թվականի հունիսի 8-ը ժամը 11:00-ն է: Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Տաթևի համայնքապետարան: Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ. Շինուհայր, Մայրուղի թիվ 14: Հեռ..` +374 284 95530, +374 77748747, +374 98999116: Էլ. փոստ` tatevsyunik@mail.ru