Այսօր: Երկուշաբթի, 24 Մարտի 2025թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Դրամաշնորհային ծրագրի մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մարի Թևոսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
15/04/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/04/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տաթև համայնքի հարգելի բնակիչներ,
Եկեք միասին խթանենք համայնքի սոցիալ-տնտեսական կյանքի բարելավմանն ուղղված մեր ջանքերը:
Համայնքներում համավարակի հետևանքները տնտեսական զարգացման միջոցառումներով հաղթահարելու, ինչպես նաև հանրային և մասնավոր հատվածների համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու նպատակով՝ Շվեյցարիայի համագործակցության և զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության ֆինանսավորմամբ հիմնվել է դրամաշնորհային հիմնադրամ:
Հիմնադրամի համակարգողների՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (ՏԿԵՆ) կողմից հայտարարվել է համավարակի (COVID 19-ի) հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային ծրագրերի մրցույթ ՀՀ խոշորացված համայնքների համար:
Մրցույթին կարող են մասնակցել համայնքապետարանները և/կամ հանրային-մասնավոր միավորումները, ներառյալ՝ սկսնակներն ու անհատ ձեռնարկատերերը, ակնկալելով 5.000-20.000 եվրո, բացառիկ դեպքերում (միջհամայնքային ծրագրեր)՝ մինչև 50.000 եվրո աջակցություն: Ոլորտների սահմանափակում չկա:
Ծրագրերը նախատեսում են համայնքի կողմից ներդրում ծրագրի ամբողջական գումարի առնվազն 7%-ի չափով, ֆինանսական կամ բնեղեն արտահայտությամբ:
Մեր համայնքը, կարևորելով ձեռներեցությանն աջակցելու անհրաժեշտությունը, հրավիրում է համայնքի ձեռներեցներին և շահագրգիռ կողմերին համատեղ մասնակցելու դրամաշնորհային մրցույթին:
Հայտադիմումի ձևը կարող եք ձեռք բերել համայնքապետարանից կամ գտնել հայտարարությանը կից: Առաջարկները կարող եք ներկայացնել համայնքապետարան մինչև 2021 թվականի ապրիլի 30-ը:
Հարգելի՛ ձեռներեցներ: Մենք պատրաստ ենք նաև հանդիպում կազմակերպել՝ ծրագրի վերաբերյալ մեր պաշտոնական կայքում տեղադրված տեղեկությունները Ձեզ ավելի մանրամասն ներկայացնելու համար:
Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և խորհրդատվության համար կարող եք նաև կապ հաստատել համայնքի տնտեսական զարգացման պատասխանատու Մարի Թևոսյանի հետ՝ ուղարկելով նամակ tevosyan.mari77@gmail.com էլ. հասցեին, և/կամ զանգահարելով +374 94 224266  հեռախոսահամարով:
ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (13.6ԿԲ)
file (158.5ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
Նոր տեխնիկա՝ խոշորացված Տաթևում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 49922765@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner