 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնք ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթև համայնք, գ.Շինուհայր, (0284) 95530 tatev.syuniq@mta.gov.am
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2025 թվականի N 041-Ա
ՎԱԳԻՖ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննելով Վագիֆ Մարությանի նկատմամբ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ) 2025 թվականի մարտի 06-ին հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 2-րդ գործը՝ ՊԱՐԶԵՑԻ
Իրավախախտ Վագիֆ Մարությանը (ծնված` 01.07.1959 թվականին, անձնագիր՝ AS0483798, տրված 17․01․2019 թ. 032-ի կողմից, հաշվառված` Տաթև համայնք, գ․ Խոտ, 13-րդ փողոց, թիվ 26 ) սեփականության իրավունքով իրենպատկանող հողամասում, /հասցե՝ Տաթև համայնք, գ․ Խոտ, 13-րդ փողոց, թիվ 26 ինքնակամ` առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի նախաձեռնել և 2007-2018 թվականների ընթացքում կառուցել է 186,78 քառակուսի մետր չափերով բնակելի տուն։ Նշված կառույցի շինարարությունը ներառված չէ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետի 1-ին ենթակետով, 27-րդ կետի 1-ին ենթակետով և 136-րդ կետով սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող ընթացիկ նորոգման, ներքին հարդարման, բարեկարգման և այլ շինարարական աշխատանքների մեջ: Այսինքն, կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ), մեղավոր է այն կատարելու մեջ, ընդունել է իր մեղավորությունը հակաօրինական արարք կատարելու մեջ և ըստ կատարված արարքի ենթակա է վարչական պատասխանատվության։
Վերոշարադրված հիմնավորումների հիմքով և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ, 23 հոդվածի 2-րդ կետով, 33-34 հոդվածներով,154-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ), 219. պրիմ 1 հոդվածով, 281 հոդվածով և 282-րդ հոդվածի 1-ին կետով, հաշվի առնելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 55-57 հոդվածների պահանջները, հիմք ընդունելով վարչական իրավախախտումների վերաբերյալ 2025 թվականի մարտի 06-ի թիվ 4 արձանագրությունը, ինչպես նաև ապահովելով փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակցի օգտին առկա հանգամանքները` որոշեցի.
1․Վագիֆ Մարությանի նկատմամբ՝ <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1–ին պարբերությամբ (գործող՝ մինչը 16․12․2021 թվականի խմբագրությամբ) նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար՝ որպես վարչական տույժ, նշանակել տուգանք` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամի չափով:
2.Նշանակված տուգանքը պատասխանատվության ենթարկված անձի կողմից ենթակա է վճարման՝ (Տաթև համայնքի բյուջեի՝ 900285113099 հաշվեհամարին) սույն որոշումը հանձնելու(ուժի մեջ մտնելու) օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից` ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3.Սույն որոշմամբ նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումը կարող է գանգատարկվել վարչական կարգով Տաթև համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5. Աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելու հաջորդող օրվանից։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
20 __ թ. ______________ ____
գ.Շինուհայր