Ղեկավարվելով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի առաջին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, որոշման նախագծի կողմ- 8, դեմ-0 , ձեռնպահ-0 քվեարկության արդյունքներով, ավագանին որոշում է՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2023 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:
4. Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում 2023 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:
5. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից։