Այսօր: Շաբաթ, 23 Հոկտեմբերի 2021թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 109-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 սեպտեմբերի 2021 թվականի N 109-Ա

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՍՏԱՌՆԵՐ, ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՏՊԱԳԻՐ ԵՎ ԱՅԼ ՆՅՈՒԹԵՐ ՓԱԿՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՎՃԱՐ ՏԵՂԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարմասն մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  21-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն  հաստատված ժամանակացույցի 18-րդ կետի,  որոշում եմ․

1.2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքում համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (այսուհետ ՝ մասնակիցներ) քարոզչական պաստառները , քարոզչական տպագիր և այլ նյութերը փակցնելու համար Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի տարածքի՝

1)  ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Շինուհայր գյուղի բնակիչներ Աշոտ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող  Կենտրոնական փողոց թիվ 13/2, Նորայր Արամյանին  սեփականության իրավունքով պատկանող փողոց 6, նրբանցք 2, թիվ 1, Էդիկ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող  Կենտրոնական փողոց թիվ 4, Շինուհայրի ռետինե կոշկեղենի գործարանի Կենտրոնական փողոց թիվ 18 հասցեներում գտնվող շինությունների դիմային պատերի վրա:
2)  ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Խոտ գյուղի բնակիչ Սեդա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող փողոց 3, թիվ 32 հասցում գտնվող շինության դիմային պատի վրա:
3) ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Հալիձոր գյուղի բնակիչ Վլադիկ Բեգլարյանին  սեփականության իրավունքով պատկանող փողոց 1, թիվ 13  հասցեում գտնվող շինության դիմային պատի վրա:
4) ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Տաթև գյուղի բնակիչ  Նորայր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող փակուղի 1, թիվ 19 հասցեում գտնվող շինության դիմային պատի վրա:
5) ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Հարժիս գյուղի բնակիչ  Հարություն Դավթյանին  սեփականության իրավունքով պատկանող փողոց 6, թիվ 5 և փողոց 6, թիվ 17 հասցեներում գտնվող շինությունների դիմային պատերի վրա:
6) ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Սվարանց գյուղի բնակիչ  Արմենակ  Բախշյանին սեփականության իրավունքով պատկանող փողոց  1,  թիվ 14 հասցեում գտնվող շինության դիմային պատի վրա:
7) ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Տանձատափ գյուղի բնակիչ  Սարմեն  Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող փողոց  1,  թիվ  4 հասցեում գտնվող շինության դիմային պատի վրա:
8) ՀՀ Սյունիքի մարզի, Տաթև համայնքի,  Քաշունի գյուղի բնակիչ  Գամառնիկ Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող  փողոց 4, թիվ 1 հասցեում գտնվող շինության դիմային պատի վրա:
2. Համապատասխանաբար վերոնշյալ հասցեներում առանձնացնել անվճար տեղեր ՝ բոլոր մասնակիցների համար ապահովելով հավասար հնարավորություններ (հավասար մակերեսներով) :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԹՈՒՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner