Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, <<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով <<Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին>> ՀՀ տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով հաստատված կարգի պահանջները, որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար 2025 թվականի ապրիլի 18-ը նշանակել մրցույթի օր հետևյալ թափուր պաշտոնի համար՝
1)Աշխատակազմի գլխավոր մասնագետ (2.3-3)
2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթի հայտարարության տեքստը՝ համաձայն հավելվածի:
3.Մրցույթի անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Տաթևի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ Նազելի Բագրատյանին:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ընդունելուց հետո հաջորդ օրը։