Այսօր: Չորեքշաբթի, 19 Հունվարի 2022թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ Ա


Զեկ. ԼԻԱՆԱ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ(ՀԱԼԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐ) ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԻՑ 0,0495 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ( ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳԻՐ՝ 09-054-0156-0047) ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3 հոդվածի 1-ին մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N  1918-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>>  2021 թվականի մայիսի  06-ի N 102 դրական եզրակացությունը, հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի կողմ-13 , դեմ-0 , ձեռնպահ-1  քվեարկության արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև համայնքի (Հալիձոր բնակավայր) վարչական տարածքում գտնվող մասնավոր  սեփականություն  հանդիսացող, համաձայն հավելվածի՝ 0․0495 հա Գյուղատնտեսական  նպատակային նշանակության այլ հողատեսքը՝( կադաստրային ծածկագիր՝ 09-054-0156-0047),   փոխադրել Բնակավայրերի  հողերի կատեգորիա «Հասարակական կառուցապատման հողեր»  գործառնական նշանակությամբ` արագ սննդի օբյեկտ կառուցելու համար:

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՄՎԵԼ ԼԱԼԱՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք
(0284) 95530
tatev.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner