Այսօր: Երկուշաբթի, 18 Փետրվարի 2019թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 119
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.01.19 ՄԱՐԶԻ ՓՐԿԱՐԱՐՆԵՐՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Հունվարի 31-ին Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում Սյունիքի մարզային փրկարարական վարչությունն ամփոփեց 2018 թվականի ընթացքում իր կատարած հիմնական աշխատանքները։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Տաթևի համայնքապետ Մուրադ Սիմոնյանը, ով շնորհակալագրեր և նվերներ հանձնեց Տաթև համայնքի ԱԻՆ աշխատակիցներ Գորիսի ՀՓՋ խմբի պետ, փ/ծ կապիտան Վահագն Սամվելի Վլադիմիրյանին,
Գորիսի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Սենիկ Անտոնի Կարապետյանին, Գորիսի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Հովիկ Էդիկի Հայրապետյանին

28.01.19 ՏԱԹև ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Բանակի օրվա կապակցությամբ։ Հայկական բանակն անցել է փառապանծ ուղի եւ դարձել համայն հայության հպարտությունն ու պարծանքը, մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավորը, տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման կարեւոր գործոններից մեկը: Հայ զինվորն իր անսասան ոգու եւ անհաղթ բազկի ուժով փայլուն իրականացնում է հայրենիքի պաշտպանի իր առաքելությունը: Հայաստանի զինված ուժերն այսօր այլևս դժվար է թերագնահատել: Սա լրջագույն կռվան է՝ հօգուտ խաղաղության և անվտանգության պահպանման: Բանակի ծննդյան օրը տոն է, որը մենք նշում ենք ազգովի: Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ ու փառավոր տոնի առթիվ: Մաղթում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, խաղաղ երկինք: ... Մանրամասն
25.01.19 ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հունվարի 25-ին, Շինուհայրում տեղի ունեցավ <<Զանգված>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Տաթև համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը, որին մասնակցում էին Տաթև համայնքի վարչական ղեկավարներ, համայնքապետարանի աշխատակիցներ, համայնքաբնակներ։

 
22.01.19 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հունվարի 25-ին, ժամը 11:00-ին, Շինուհայրում տեղի կունենա <<Զանգված>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Տաթև համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի՝ համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը։
Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։

21.01.19 ՏԱԹև ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՎԵՐԱՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հարգարժան պարո՛ն Պապիկյան,
Տաթև համայնքի, բնակիչների և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի բարձր, միևնույն ժամանակ պատասխանատու պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, մաղթում Ձեզ արդյունավետ ու բեղուն աշխատանք՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարգավաճման և առաջընթացի։ Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ այս պատասխանատու պետական կառույցը կգտնի լավագույն միջոցներն ու եղանակները, տարբերակներն ու լուծումները, որպեսզի մեր թե՛ գյուղական, թե՛ քաղաքային համայնքները դառնան ավելի ժողովրդավար, ավելի ծաղկուն և ավելի զարգացած՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն հայ ժողովրդի։

20.01.19 ԲԱՆԱԿ ԶՈՐԱԿՈՉՎԵՑԻՆ 2019Թ. ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ՏԱԹև ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ

Հունվարի 20-ին, Գորիսի տարածքային զինկոմիսարիատից ծառայության մեկնեցին Տաթև համայնքի 5 պատանիներ ևս, ովքեր հպարտորեն հայտարարեցին, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է:
Նորակոչիկներին անփորձանք ծառայություն, սահմաններին անառիկություն, իսկ ծնողներին ծով համբերություն մաղթեց նաև Տաթև համայնքի ղեկավար Մ. Սիմոնյանը:
Փառք ու պատիվ քեզ, հա'յ զինվոր:

18.01.19 <<ԵՄ-Ն ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՊԱՏՄԱԿԱՆ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ>> ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Հունվարի 17-ին, Տաթև համայնքի վարչական կենտրոնում՝ Շինուհայրում, տեղի ունեցավ «ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակում հայտարարված դրամաշնորհային մրցույթների վերաբերյալ տեղեկատվական հանդիպումը, որին մասնակցում էին Տաթև համայնքի բնակիչներ, վարչական ներկայացուցիչներ, անհատ ձեռնարկատերեր: Ծրագրի կազմակերպիչները ներկայացրին դրամաշնորհային ծրագրի բովանդակությունը, այնուհետև հարց ու պատասխանի միջոցով քննարկվեցին հետագա անելիքներն ու առաջիկա քայլերը: Ծրագիրը իրականացվում է «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից, «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿ-ի և «ԱՐԿ բնապահպանական» ՀԿ-ի հետ գործընկերության ... Մանրամասն
16.01.19 ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

2019թ. հունվարի 16-ին Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրի 3 քաջ պատանիներ ևս զորակոչվեցին հայոց բանակ՝ միանալով իրենց ծառայակից ընկերներին:
Ապագա զինվորներին անվտանգ և բարի ծառայություն մաղթեց Տաթևի համայնքապետ Մ. Սիմոնյանը, ով իր խոսքում նշեց, որ միայն հայ զինվորի աչալրջության և անսահման նվիրումի շնորհիվ է, որ թիկունքում գտնվողները կարողանում են զբաղվել խաղաղ և ստեղծագործ աշխատանքով, պետականաշինության կերտմամբ:
Բարի ծառայություն, հա՛յ զինվոր:

1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք

(0284) 95530

tatev.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner