05.04.21
ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԷԿԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
|
Հարգելի քաղաքացիներ, հայտնում ենք, որ ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի համացանցային կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով բնակչությունը Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային ծառայությունների մատուցման (https://e-cadastre.am) և էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-reguest.am) միջոցով կարող է ստանալ տեղեկատվություն գույքահարկի գործող և նախկին էլեկտրոնային համակարգերի վերաբերյալ։
|
|
01.04.21
Մեթոդական ուղեցույց
|
Համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների կողմից արոտների և խոտհարքների կառավարման գործընթացների կազմակերպման վերաբերյալ մեթոդական ուղեցույցը։
|
|
04.03.21
ՈՒՂԵՑՈՒՅՑ` ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի քաղաքացիներ, ձեզ ենք ներկայացնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տուժած անձանց հնարավոր խնդիրների լուծման ուղիները, այդ թվում՝ պետության կողմից երաշխավորված արտոնություններից և աջակցության ծրագրերից օգտվելու հնարավորությունները և ընթացակարգերը: Կից ներկայացնում ենք ուղեցույցի էլեկտրոնային տարբերակի հետևյալ հղումը՝ https://advocates.am/news/view/2784.html:
|
|
03.03.21
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2021 թվականի ապրիլի 2-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդ-վաճառք՝ 4 լոտով:
|
Աճուրդ-վաճառքով տրամադրվում է. Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Շինուհայր գյուղի վարչական տարածքում գտնվող 1,6012 հա «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 3 (երեք) միավոր այլ հողտեսք(1-ին միավոր՝ 0,5210 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-073-0102-0258, վկայական N16022021-09-0003, 2-րդ միավոր՝ 0,2150 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-073-0130-0200, վկայական N16022021-09-0047 և 3-րդ միավոր՝ 0,8652 հա, կադաստրային ծածկագիր՝ 09-073-0130-0201, վկայական N16022021-09-0065), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ 415000 (չորս հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ ...
Մանրամասն |
|
03.03.21
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2021թ. ապրիլի 2-ին ժամը 14:30-ին տեղի կունենա Տաթև համայնքի Տաթև և Շինուհայր գյուղերի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի մրցույթ՝ 7 լոտով:
|
Վարձակալությամբ տրամադրվում է՝ Լոտ 1. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 0.8458 հա արոտավայր(կադաստրային ծածկագիր՝ 09-097-0312-0067, վկայական N09022021-09-0048), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով: Վարձավճարի մեկնարկային չափը՝ տարեկան 26000 (քսանվեց հազար) ՀՀ դրամ: Լոտ 2. ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող «Գյուղատնտեսական» նպատակային նշանակության 0,0696 ...
Մանրամասն |
|
04.02.21
Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում իրականացվում է «Երկու սերունդ հանուն մեկ նպատակի» ծրագիրը
|
«Երկու սերունդ հանուն մեկ նպատակի» Տաթև համայնքի Հալիձոր բնակավայրում իրականացվում է «Երկու սերունդ հանուն մեկ նպատակի» ծրագիրը, որը միտված է ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր բնակավայրի նախադպրոցական հասակի երեխաների կրթության բարելավմանը՝ երկու սերունդների միավորմանը հանուն մեկ նպատակի:Ծրագրի նպատակն է հզորացնել կանանց և դրա միջոցով ամրապնդել ՏԻՄ-ի հետ համագործակցությունը: Ծրագրի ընթացքում կազմակերպվելու են դասընթացներ՝ 30 կանանց համար։Արդեն իսկ կայացել է 2 հանդիպում: Կանայք նախաձեռնում են համայնքային խնդիրների վերհանում, ՏԻՄ մարմինների ներկայացում և լուծում: Ծրագրի շրջանակներում ...
Մանրամասն |
|
14.07.20
ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՏԱԹև ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Անասնապահությունը թե ավանդույթ է, և թե ապրուստի միջոց Տաթև համայնքի շատ բնակիչների համար:Այս տարածաշրջանում անասնապահությամբ զբաղվել են անհիշելի ժամանակներից, այսօր ևս Տաթև խոշորացված համայնքում անասնապահությունը հանդիսանում է բնակչության հիմնական զբաղմունքներից մեկը: 2020թ հունվարի 1-ի տվյալներով համայնքի 8 բնակավայրերում կա4058 գլուխ ԽԵԿ և 5199 գլուխ ՄԵԿ: Շնորհիվ բարենպաստ աշխարհագրական դիրքի՝ գլխաքանակի կերապահովումը հիմնականում լուծվում է ի հաշիվ արոտային և խոտհարքային տարածքների: Համայնքում արոտները քիչ չեն՝ շուրջ 7943 հեկտար, սակայն դրանց ամբողջական օգտագործումը հնարավոր չի լինում ոչ միայն եղանակային և բարդ ռելիեֆային պայմանների պատճառով, այլև արոտային ենթակառուցվածքների բացակայության կամ ...
Մանրամասն |
|
12.07.20
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ 7-13 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆԿԱՐՉԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ
|
📌ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՄԱՆ Է՝ Իմ արոտըℹՄրցույթի հիմնական նպատակն է ցույց տալ արոտների դերը և կարևորությունը, ինչպես նաև հիմնախնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակները երեխաների աչքերով:Մրցույթի շրջանակներում ակնկալվում է երեխաների վառ երևակայության և պատկերացման միջոցով վերհանել հետևյալ հիմնախնդիրները արոտի վերաբերյալ՝- Արոտը որպես շրջակա միջավայրի կարևոր տարր- Արոտի խնայողաբար և ճիշտ օգտագործումը թույլ է տալիս պահպանել արոտը և նրա բարիքները հետագասերունդների համար- Արոտը և անասնապահությունը❗✅Մրցույթը կազմակերպվում է Տաթևի համայնքապետարանի կողմից իրականացվող «Արոտի կայուն կառավարմանառավելությունները» իրազեկման արշավի շրջանակներում: Արշավն իրականացվում է «Անասնապահության զարգացում ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |