Այսօր: Հինգշաբթի, 27 Փետրվարի 2020թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դրամաշնորհի հայտարարություն
2020,Փետրվար 20 - Մարտ 13


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24.02.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ,

Պայմանավորված հանրապետության տարածքում շների կողմից մարդկանց վրա հարձակումների և կծման գրանցման դեպքերով՝ Տաթևի համայնքապետարանը հորդորում է անվտանգության նկատառումներից ելնելով հսկողության տակ պահել շներին, որպեսզի զերծ մնանք նմանատիպ դեպքերից։

20.02.20 ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է <<ՔԱՂԱՔԱՑՈՒ ԲՅՈՒՋԵ>> ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Սյունիքի մարզի Տաթև համայնքը հայտարարում է մրցույթ <<Քաղաքացու բյուջե>> ենթադրամաշնորհի համար։ Այս մոտեցումը կոչված է խթանելու քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ՝ կիրառելով մասնակցային բյուջետավորման սկզբունքները։ Քաղաքացիների ու համայնքային աշխատանքային խմբերին հրավիրում ենք ներկայացնել իրենց նորարական գաղափարները՝ զբոսաշրջության զարգացման միջոցով համայնքային վերհանված խնդիրները լուծելու համար։

Դրամաշնորհային մրցույթի մասին մանրամասն տեղեկատվությունը կարող եք գտնել սույն կայքի հայտարարություններ բաժնի՝ կից ֆայլերում։

17.01.20 ՀԱՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2020թ.փետրվարիի 17-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի Հալիձոր գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակությամբ հողամասի և շենք շինությունների վարձակալության իրավունքի մրցույթ: Վարձակալությամբ տրամադրվում է՝ <<Հայրիկի տախտ>> թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների նպատակային նշանակությամբ, հանգստի հողեր գործառնական նշանակությամբ 0,9091հա հողամասը (կադաստրային ծածկագիրը՝ 09-054-0156-0041, վկայական N02072019-09-0022) և տվյալ հողամասի վրա հանգստի համար նախատեսված հասարակական նշանակության 38 միավոր (ընդհանուր ... Մանրամասն
13.01.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԺԻՍ և ՀԱԼԻՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ

Սույն թվականի հունվարի 13-ին, 2020 թվականի տարեկան աշխատանքային պլանի վերաբերյալ հանրային լսում-քննարկումներ տեղի ունեցան Տաթև համայնքի Հարժիս և Հալիձոր բնակավայրերում։ Քննարկումների ընթացքում բարձրացվեցին բնակավայրերում առաջնային համարվող խնդիրները, որոնք պետք է իրենց լուծումը ստանան 2020 թվականի ընթացքում։

10.01.20 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՀՐԱՎԵՐ

    Տաթև համայնքի հարգելի՛ բնակիչներ,
  Սույն թվականի հունվարի 13-ին և 14-ին, Տաթև համայնքի բնակավայրերում տեղի կունենան հանրային լսումներ, որի ժամանակ կքննարկվեն համայնքում 2019 թվականին կատարված և 2020 թվականին կատարվելիք ծրագրերը։
  Հանրային լսումները տեղի կունենան հետևյալ գրաֆիկով․
  Հունվարի 13, 11:00-Հարժիս, 13:00 -Խոտ,15:00-Հալիձոր, 17:00-Շինուհայր։
  Հունվարի 15, 11:00 Տանձատափ, 12:30-Սվարանց, 13:30-Տաթև։
  Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը։

30.12.19 ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

 

  Սիրելի՛ հայրենակիցներ,
  Ավարտին է մոտենում 2019 թվականը։ Մենք նոր տարի ենք մտնում նոր հույսերով և զարգացման մեծ ակնկալիքներով:Ու տա՛ Աստված, որ իրականանան մեր բոլորի բարի ցանկությունները, հույսերն ու սպասումները: Գալիք տարում Տաթև համայնքում նախանշված ծրագրերը բազմաթիվ են, որոնց իրականացումն, անշուշտ, դրական հետք է թողնելու մեր բնակչության կենսամակարդակի վրա: 
Ու թող 2020 թվականը ուրախ ու վստահ ներս մտնի բոլորիս դռներից ներս։ Թող բերի խինդ ու երջանկություն: Անամպ երկինք ու խաղաղություն: Անսպառ եռանդ ու հոգու ջերմություն: Նաև աշխատանք, ազնիվ վաստակ: Ու անսպառ սեր: Բոլորիս ընտանիքներին: 
  Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

13.11.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2019թ. դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի աճուրդ-վաճառք մրցույթ: Աճուրդ-վաճառքով տրամադրվում է. Լոտ-1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Տաթև գյուղում գտնվող 3,4839հա գյուղատնտեսական նպատակային նշանակությամբ, այլ հողատեսք գործառնական նշանակությամբ 8(ութ) միավոր հողամասերը՝ (1-ին միավոր՝ 1,5688հա՝ կադաստրային ծածկագիր՝ 09-097-0307-0006, վկայական N09082019-09-0038, 2-րդ միավոր՝ 0,172հա՝ կադաստրային ծածկագիր՝ 09-097-0107-0046, վկայական N01112019-09-0028, 3-րդ միավոր՝ 0,1597հա՝ կադաստրային ծածկագիր՝ 09-097-0111-0133, վկայական N01112019-09-0031, ... Մանրամասն
20.08.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանում 2019թ. օգոստոսի 27-ին ժամը 10:00-ին տեղի կունենա Տաթև համայնքի Խոտ գյուղի վարչական սահմաններում և Հարժիս գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող վարելահողերի վարձակալության իրավունքի կրկնամրցույթ մինչև 10 տարի ժամկետով: Վարձակալությամբ տրամադրվում է՝
Լոտերի NԿադաստրային թաղամաս /գ.Խոտ/Նպատակային նշանակությունը և հողատեսքըՄակերեսը /հա/Տարեկան մեկնարկային վարձավճարը /ՀՀ դրամԼոտ 109-047-0102-0188Գյուղատնտեսական- վարելահող1,018213800Լոտ 209-047-0102-0200Գյուղատնտեսական- վարելահող1,474019900Լոտերի NԿադաստրային թաղամաս /գ.Հարժիս/Նպատակային նշանակությունը և հողատեսքըՄակերեսը /հա/Տարեկան մեկնարկային վարձավճարը /ՀՀ դրամ/Լոտ 109-056-0121-0066Գյուղատնտեսական- վարելահող1,225916550Լոտ 209-056-0121-0066Գյուղատնտեսական- վարելահող0,888212000Լոտ 309-056-0121-0066Գյուղատնտեսական- վարելահող1,050314200Լոտ 409-056-0121-0066Գյուղատնտեսական- վարելահող1,032713950Լոտ 509-056-0121-0066Գյուղատնտեսական- վարելահող0,837811350Լոտ 609-056-0121-0066Գյուղատնտեսական- վարելահող1,453319650Լոտ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
Նոր տեխնիկա՝ խոշորացված Տաթևում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Սյունիքի մարզ, Տաթեւ համայնք

(0284) 95530

tatev.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner