Այսօր: Երեքշաբթի, 31 Մարտի 2020թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 74-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2019 թվականի N 74-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԽՈՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՅՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1918-Ն որոշման դրույթներով, հաշվի առնելով Տաթև համայնքի Խոտ գյուղի բնակիչ Կոլյա Ստեփանյանի դիմումը, համաձայն համայնքի ղեկավարի առաջարկության, ավագանին որոշում է.

 

 

1. Տալ հավանություն  ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի Խոտ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմյում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի առաջարկվում է համայնքի վարչական տարածքում գտնվող Կոլյա Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող <<Էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների>>  նպատակային նշանակությամբ   <<Կոմունալ ենթակառուցվածքների>> գործառնական նշանակությամբ հողերից 0,0085 հա հողամասի(կադաստրային ծածկագիր՝ 09-047-0014-0027) և 63.52 քմ շինության(կադաստրային ծածկագիր՝ 09-047-0014-0027-001) փոխադրել <<Բնակավայրերի հողեր>> նպատակային նշանակության` <<Բնակելի կառուցապատում>> գործառնական նշանակության՝ բնակելի տուն օգտագործելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին` կազմել համապատասխան հողաշինարարական գործ և օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման մարզային հանձնաժողովի քննարկմանը:

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄՈՒՇԵՂ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner