Այսօր: Շաբաթ, 25 Հունվարի 2020թ.
ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում N 56-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Տաթեվ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթեվ համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, գ. Տաթեվ, (0284) 95530, tatev.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2019 թվականի N 56-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, , հիմք ընդունելով <<Էկո-երիտասարդություն>> հասարակական կազմակերպության նախագահի 17/10/2019թ-ի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, հաշվի առնելով համայնքում հասարակական կազմակերպությունների բացակայությունը և կարևորելով համայնքային կյանքի աշխուժացումը, ավագանին որոշում է. 

 

1.ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքի սեփականություն հանդիսացող Տաթև համայնքի Տաթև գյուղում գտնվող՝ ՀՀ Սյունիքի մարզ, Տաթև համայնք փողոց 4  թիվ 21 հասցեի նախկին մանկապարտեզի շենքը (վկ.`2557554, կադ. ծածկ. 09-097-0034-0010) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Էկո-Երիտասարդություն>>  հասարակական կազմակերպությանը։ 
2.Համայնքի ղեկավարին՝ պարտավորեցնել և կազմակերպել որպեսզի <<Էկո-Երիտասարդություն>> կ
ազմակերպությունը իր գործունեության ընթացքում՝ վերանորոգի վերը նշված շինությունը, բարձրացնի համայնքաբնակների բնապահպանական գիտակցությունը, վեր հանի համայքնում և երկրում առկա բնապահպանական ու երիտասարդական խնդիրները և առաջարկներ ներկայացնի համապատասխան  շահագրգիռ կողմերին  համայնքում զբոսաշրջության խթանման և զարգացման խնդիրների լուծման վերաբերյալ։

 


Կողմ -6

ԳԱՌՆԻԿՅԱՆ ՍԵՎԱԿ

ԳԵՐԱՍԻՄՅԱՆ ՄԱՐՏԻՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՄԻՆԱՍՅԱՆ ԳՈՒԺ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄՈՒՐԱԴ ՍԻՄՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՏԱԹԵՎԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner